Հռիփսիմե Դավթյան - բանաստեղծություններ


Ասում են գնա…


Ու չպատմեցի, որ երջանիկ եմ, ասացին` գնա՛, ներքուստ թախծոտ ես… Ու չպատմեցի, որ կարոտում եմ, ասացին` գնա՛, դեռ շա՜տ հեռվում ես…

Ու չպատմեցի, որ մեղավոր չեմ, ասացին` գնա՛, մեկ է, ներված ես… Ու չպատմեցի, որ դեռ հիշում եմ, ասացին` գնա՛, մտքերդ խառն են…

Ու չպատմեցի, որ գունավոր է , ասացին` գնա՛, շուրջդ անգույն է… Ու չպատմեցի, որ ես անկեղծ եմ, ասացին գնա՛, կեղծավոր էլ չես…

Ու չպատմեցի, որ երազում եմ, ասացին գնա կատարվելիք է… Ու չպատմեցի, որ գիշերում է, ասացին գնա՛, լույսը բացվել է…

Ու չպատմեցի, որ ճիշտը մեկն է, ասացին` գնա՛, ստերը շատ են… Ու չպատմեցի, որ չարը ես չեմ, ասացին` գնա՛, բարին հետդ է…

Ու չպատմեցի, որ մտահոգ եմ, ասացին` գնա՛, մենք էլ հոգնել ենք… Ու չպատմեցի, որ արևում է, ասացին` գնա՛, դեռ անձրևում է…

Ու չպատմեցի, որ գնալու եմ, ասացին` արի՛, քեզ սպասում են… ©Հռիփ Դա-յան



Գրել չգիտեմ․․․


Ես սիրո մասին գրել չգիտեմ… Ձեռքս չի սողում թերթի եզրերով, անգամ միտքս պտույտը տալիս, սակայն թերթի հետ չի էլ հանդիպում…

Սիրո մասին էլ մտքեր ունեմ, հա՛... Պարզապես ցույց տալ չեմ կարողանում,

անուղղակի լարվում եմ հանկարծ, երբ սիրո մասին մտքեր են ծնվում…

Չեմ ուզում երգել սրտիս մեղեդիով, ոչ էլ ուզում եմ սերս նվագի, ուղղակի միտքը այդ սիրո մասին` ես գրել, հանձնել փորձել եմ, բայց... չէ՛...

Ախր, հոգիս է մի պահ ձայն տալիս` վե՛ր կաց ու գրի՛ր սիրո տողերով, բայց ձեռքս նորից հրաժարվում է մտքիս բողոքը թղթին հանձնելուց…

Ուզում եմ տողերս դառնան օծանելիք` քո այդ մտազբաղ հոգու խորքերում, գան ու բուրեն քեզ, ու կարոտ մնաս` նորից այդ բույրը սրտով զգալուց…

Փորձում եմ բայց, չէ՛, ես սիրո մասին գրել չգիտեմ, ուղղակի մի պահ այցի ես գալիս մտքիս կամ սրտիս, դա դու որոշիր,

ու մի փունջ միտք տալիս «սիրո» մասին, նույնը օծանելիքը ինձնից ստանալով… Ես սիրո մասին գրել չգիտեմ… ©Հռիփ Դա-յան


Օրերումս չկաս


Օրերումս չկաս… Բայց մի օր կգաս… Կլցնես ներսս…

Իսկ դժվարություն եթե պատահի ձեռքս ետևում սպասում է… հա՛… Բռնելու չափ ուժգին…

Իսկ բռնողները միշտ ուշանում են… Կամ էլ պահից են ձեռքով փաթաթվում… Իսկ եթե փորձենք մարդկանց դարձնել ձեռք, միշտ մեզ հետ պահել, միշտ ամուր բռնած, ձեռքը վնասել չկարողանանք…

Ախր կցավի ու էլ չի անցնի… Շեղվում եմ հերիք չէ՞ քո մասին խոսեմ, անվերջ քո ես ից շատախոսելը…

Հաճելի է բայց… Տես խանգարում ես… Իսկ խանգարողը միշտ էլ գալիս է, պաշտպանվել պետք չէ, նրանք լավն են կամ վատը, իմ խանգարողը լավն է ձեր վատից ու տարբերվողն է ձեր խանգարող ձեռքից…

Տեսեք այստեղել ձեռքը անհատ է… Չհավատալը ևս հավատ է… Մարդկանց դարձրեք ձեռք ձեր հոգու թևում… Չէ մտքերս իմի չեմ բերում… Անքեզ գրերս վատ է ստացվում… ©Հռիփ Դա-յան


Փորձե՛լ ու փորե՛լ


Փորձե՛լ ու փորե՛լ… Քանդե՛լ կամ քրքրե՛լ… Մտքիս դարանում, սրտիս դարակում, տեսնես` որտե՞ղ եմ ես քեզ հորինել…

Չէ՛, չէ՛, հորինե՞լ… Չփորձե՛ք երբեք… Մարդուն ընդունե՛ք ու հավերժ պահե՛ք...

Հորինվածքը միշտ անէանում է, իսկ ստեղծածը միշտ էլ մնում է…

Քեզ համար հարյուր գրվածք եմ պահել, իսկ հաջորդներում աչքաթող արել… Ինձնով պարծեցող տեսակդ կորցրել, բայց հպարտությանդ հետհայացք գցել…

Միշտ էլ ունեցե՛ք պահող ինչ որ ուժ, անմիտ քայլերից հեռու տանող փորձ… Սիրուն եմ լարում մտքերս քեզնով,

քեզարբած մնում, օրերով քնում…


Քնում եմ քեզնոտ երազներումս,

քեզաերթ գնացող գրվածքներումս…

Ցնծագին փաստ է, ստեղծել եմ Քեզ…


©Հռիփ Դա-յան





PROJECT SARI is a Dutch foundation registered under Dutch Chamber of Commerce Number | 436847547

CONTACT INFORMATION                                      

info@projectsari.org                                                                                            

+374 948 901 22 | AM                                       

+316 879 384 66 | NL

+346 796 230 05 | ES                                                                                      

DONATE

ING Bank Transfer
IBAN | NL82 INGB 0009 1786 24

BIC | INGBNL2A

iDram | 43 68 47 547

ALL RIGHTS RESERVED © 2020 by Lucine Ellarian