Օրերումս չկաս
Օրերումս չկաս…
Բայց մի օր կգաս…
Կլցնես ներսս…
Իսկ դժվարություն եթե պատահի
ձեռքս ետևում սպասում է… հա՛…
Բռնելու չափ ուժգին…
Իսկ բռնողները միշտ ուշանում են…
Կամ էլ պահից են ձեռքով փաթաթվում…
Իսկ եթե փորձենք մարդկանց դարձնել ձեռք,
միշտ մեզ հետ պահել, միշտ ամուր բռնած,
ձեռքը վնասել չկարողանանք…
Ախր կցավի ու էլ չի անցնի…
Շեղվում եմ հերիք չէ՞ քո մասին խոսեմ,
անվերջ քո ես ից շատախոսելը…
Հաճելի է բայց… Տես խանգարում ես…
Իսկ խանգարողը միշտ էլ գալիս է,
պաշտպանվել պետք չէ, նրանք լավն են կամ վատը, իմ խանգարողը լավն է ձեր վատից
ու տարբերվողն է ձեր խանգարող ձեռքից…
Տեսեք այստեղել ձեռքը անհատ է…
Չհավատալը ևս հավատ է…
Մարդկանց դարձրեք ձեռք ձեր հոգու թևում…
Չէ մտքերս իմի չեմ բերում…
Անքեզ գրերս վատ է ստացվում…
©Հռիփ Դա-յան